«Հայկական կողմի համար առաջնահերթություն է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց արագ և ապահով վերադարձը». Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ նշելով, որ հրադադարի հաստատումից հետո հայ զինծառայողների գերեվարումը պետք է դիտարկել եռակողմ հայտարարության կարևոր դրույթի խախտման համատեքստում։

«Խծաբերդի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գործողությունները և այնուհետ՝ ադրբեջանակական կողմի հայտարարությունները, որ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու, ցույց է տալիս, որ ռազմագերիները պահվում են պատանդի կարգավիճակում՝ զուտ Ադրբեջանի քաղաքական օրակարգից ելնելով։

Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի ոչ ամբողջական իրացումն ապացուցում է, որ Ադրբեջանը հումանիտար ուղղությամբ իր ստանձնած պարտականությունները չի իրականացնում։
Նկատենք, որ սույն կետով նախատեսվում էր «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիերի փոխանակում»՝ առանց որևէ ժամկետի ներառման։ Ուստի ադրբեջանական կողմի պնդումները, որ Խծաբերդում գերեվարվածներն ունեն այլ կարգավիճակ և չեն կարող դիտարկվել այս հայտարարության շրջանակներում, սին է ու հիմնազուրկ։
Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից ռազմագերիների վերադարձման գործընթացի խոչընդոտումն ու անհարկի ձգձգումը կոպտագույն խախտում է, որը պետք է արժանանա պատշաճ գնահատականի։
Սա է պատճառը, որ մենք ևս մեկ անգամ մեր միջազգային գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում և  ընդգծում, որ հայկական կողմի համար առաջնահերթություն է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց արագ և ապահով վերադարձը։

Օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակները՝ հետամուտ ենք լինելու խնդրի հանգուցալուծմանը»,- գրել է պատգամավորը:

 

Հրադադարի հաստատումից հետո հայ զինծառայողների գերեվարումը պետք է դիտարկել եռակողմ հայտարարության կարեւոր դրույթի խախտման…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Вторник, 19 января 2021 г.

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները