Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները. Էդուարդ Աղաջանյան

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները։ Այս մասին այսօր ԱԺ–ում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Այո, հայկական կոմղը Բաթվից ստացել է պատասխան առաջարկները, որոնք ըստ էության արձագանքն են հայկական առաջարկների։ Այսինքն, կարելի է ասել, որ երրորդ փուլն է քննարկում այդ առաջարկների։ Դրանք, բնականաբար, հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, ես չեմ կարող մանրամասնել և հրապարակայնացնել դրանք»։

Ինչ վերաբերում է երկու երկրի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպմանը, Աղաջանյանն ասաց՝ պետք չէ բացառել։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել