Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի, իրադրությունն այս պահին հանգիստ է. ԱՀ ՊԲ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

«Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

ՊԲ հրամանատարությունը Արցախի Հանրապետության իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել