«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է չվերթները

«Հայկական ավիուղիները» օդանավերի պարկի փոփոխությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցնելու է  չվերթները:

Այս մասին հայտնում են ավիաընկերությունից:

«Ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։

Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել եք տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։

Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիներ»-ի կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել help@armenianairlines.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար:

Նոր օդանավերի ձեռքբերումը կարևոր է ավիաընկերության զարգացման, նոր ու հետաքրքիր ուղղությունների բացահայտման համար»,- ասվում է «Հայկական ավիուղիներ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջիկայում ավիաընկերությունը կներկայանա նոր ու հագեցած պարկով, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել հարմարավետ թռիչքներ:

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ