Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1267 դեպք

Դեկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 140959 դեպք, որոնցից 116066-ն` առողջացած, 2309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21998 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 526148 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Ունենք 1076 առողջացած և 32 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 586 է:

Related posts

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի. ԱԺ հայտարարություն