Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 476 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 %-ը։

այդ մասին հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Երևան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 849 488 է, որոնցից մասնակցել են 496 հազար 643-ը, ինչը կազմում է 58,46 տոկոսը։

Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 113 441 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 69 հազար 993, ինչը կազմում է 61,70 տոկոսը։

Արարատի մարզում  քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 220 167 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 131 հազար 819, ինչը կազմում է 59,87 տոկոսը։

Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226 հազար 337 է, քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 126 հազար 302, ինչը կազմում է 55,80 տոկոսը։

Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 177 հազար 854 է, քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 97 հազար 114, ինչը կազմում է 54,60 տոկոսը։

Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 213 հազար 301 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 124 հազար 983, ինչը կազմում է 58,59 տոկոսը։

Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 240 հազար 528 է, քվեարկությանը մասնակցածների թիվը՝ 148 հազար 302, ինչը կազմում է 61,66 տոկոս։

Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 207 հազար 820 է, քվեարկության մասնակիցների թիվը 115 հազար 249 է, ինչը կազմում է 55,46 տոկոսը։

Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 106 հազար 972 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 71 հազար 320, ինչը կազմում է 66,67 տոկոսը։

Վայոց ձորի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 44 հազար 634 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 29 հազար 293, ինչը կազմում է 65,63 տոկոսը։

Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 103 հազար 434 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 65 հազար 579, ինչը կազմում է 63,40 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 503 976, որոնցից ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 476 597 քաղաքացի, ինչը կազմում է 58,97 տոկոս։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։ 

 

Related posts

ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից