Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կսկսվի քաղաքի կառուցումը. Տիգրան Ավինյան

«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ, տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:

Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:

Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:

Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:

Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր»,-նշել է Ավինյանը։

Ըստ Ավինյանի՝ ծրագիրը խոստանում է դառնալ պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից մեկը, որտեղ համադրվում են ժամանակակից տեխնոլոգիաները, մեր գիտական միտքը և առողջ, ապահով ու բարեկեցիկ հանրային միջավայրը:

Related posts

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն ու ափիոն

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ