Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն: Ուրախ կլինենք, եթե համաձայնագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն», – ասել է Լեբեդևը։

Նշենք, որ ԱՊՀ գլխավոր քարտուղար և ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևն այս օրերին Ադրբեջանում է՝ հետևելով արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքին:

Related posts

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

«Դավաճա՛ն սրիկաներ, ձեր հորինած Վասակ Սյունու ճակատագրին երանի եք տալու»․ Սուրեն Պապիկյան

Ցավ եմ ապրում, որ իմ հարգելի դասախոս-ուսուցիչները ստորագրում են Խորհրդի շինծու և կեղծ հայտարարության տակ․ Արայիկ Հարությունյան