Հայաստանի 38 համայնքների ընտրատեղամասերում քվեարկությունը ավարտվել է

Ժամը 20։00-ին ՀՀ 9 մարզերի 38 համայնքների ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, ընտրատեղամասերի դռները՝ փակվել: Սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 2013 տեխնիկական սարքավորում:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը