Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից:

Related posts

Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի գագաթնաժողովը

50 մլն եվրո՝ Սյունիքի մարզին. նախատեսվում է բարելավել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգեր, իրականացնել կրթական և առողջապահական ծրագրեր

ՀՀ վարչապետի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը կշարունակվի ընդմիջումից հետո. կադրեր հանդիպումից