Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Էմիլ Հուրեզեանուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները։

Արարատ Միրզոյանը և Էմիլ Հուրեզեանուն գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ Գործընկերության խորացման հարցում արձանագրված ձեռքբերումները և մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ նոր՝ առավել հավակնոտ օրակարգի հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի ու հեռանկարների շուրջ։

Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը, քանզի դրանք կարող են նպաստել ոչ միայն Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը, այլև խթանել տարածաշրջանի ու ավելի լայն հարևանության փոխկապակցվածության ընդլայնմանն ու հետևաբար կայունության ամրապնդմանը։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչպես նաև դրա՝ լոգիստիկ ավելի լայն ցանցի մաս դառնալու կարևորությանը։

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա