Հայաստանի և Մալայզիայի դիվանագիտական հարաբերությունները ձևավորվել են փոխադարձ հարգանքի և փոխգործակցության մթնոլորտում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Մալայզիայի արտաքին գործերի նախարար դոկտոր Զամբրի Աբդուլ Կադիրը շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Ուղերձներում նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Մալայզիայի միջև վերջին երեսուն տարիների ջերմ և բարեկամական հարաբերություններին, որոնք ձևավորվել են փոխադարձ հարգանքի և փոխգործակցության մթնոլորտում։
Նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամությունն ու դիվանագիտական կապերը ապագայում ևս խորացնելու և համագործակցությունը էլ ավելի սերտացնելու պատրաստակամությունը։

Related posts

Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ

Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին