Հայաստանի և Իրաքի վարչապետները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ:

Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:

Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը:

Related posts

ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

Քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը. Անահիտ Ավանեսյան