Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է. Պուտին

«BRICS+» ձևաչափով գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղ պայմանագրի առաջընթացի լավ նշան է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։

«Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, և սա իսկապես խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է, և այն, որ Ձեզ հաջողվեց մեր այսօրվա աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն առավելություն է այսօրվա միջոցառման համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Related posts

Տիգրան Ավինյանը փրկել է տղամարդու կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Սահմանադրությունը՝ պետության իրավական հիմք

Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ