Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացըք։

Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի առաջընթացը Հայաստանի հետ խաղաղության գործընթացում բավարար է՝ ընդգծելով, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպումից։ Էրդողանը նաև նշել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն սերտ համագործակցությունը։

Related posts

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Թուրքիայում 1 րոպեով կյանքը կանգ է առել

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները