Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության խորհրդի կայքում։

Հանդիպմանը կմասնակցեն ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները «Արևելյան գործընկերության» հինգ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից (վեցերորդը՝ Բելառուսը, չի մասնակցի):

Գագաթաժողովը կանցկացվի Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ

Ժոզեպ Բորելի նախագահությամբ: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Մասնակիցները մտքեր կփոխանակեն «Արևելյան գործընկերության» վերաբերյալ, կամփոփեն ձեռքբերումները և կքննարկեն ապագայի վերաբերյալ առաջարկությունները։

Related posts

Վանաձորում որոնում են Փամբակ գետն ընկած 2 երեխաներին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բոյկոտ է․ աշխատակազմը պահանջում է հանդիպում վարչապետի հետ

Քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը