Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կլինի մոտ օրերս

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են. 1lurer.am-ի հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:

«Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,- ասաց ՀՀ փոխվարչապետի օգնականը:

Նշենք, որ այսօր ռուսական rbc.ru կայքը տեղեկացրել էր, թե հունվարի 27-ին Մոսկվայում նախատեսվում է երեք երկրների փոխվարչապետների հանդիպումը, որի շրջանակում քննարկվելու է Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի ստեղծումը:

Հիշեցնենք՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:

Related posts

Թուրքիայում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ. Լևոն Ազիզյան