Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC), որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգության ապահովման հարցը:

EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, բավարարել է Հայաստանի պահանջը:

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ն կանցկացվի նոյեմբերի 10-21-ը:

Related posts

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

Ակտիվ շինարարություն Արթիկում, բայց ոչ առանց խոչընդոտների

Այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի