Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է ձյուն

Երևան քաղաքում նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-28-ը սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 25-26-ին լեռնային շրջաններում ձյան, 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան