Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն ավարտել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալով․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Մեր հրաձգության հավաքականն է։ Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն ավարտել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալով։ Մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գոռ Խաչատրյանը՝ 10 մ, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 50 մ մրցատարածությունում։

Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն են դարձել Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արուսյակ Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը։

Հայաստանի մեծահասակների հավաքականը լավագույնն էր նաև թիմային պայքարում։ Տղամարդկանց և կանանց թիմերը երեք անգամ դարձել են չեմպիոն, երկու անգամ՝ արծաթե, մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր։

Երիտասարդների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Աիդա Ազատյանը։ Նա արծաթե մեդալ է նվաճել նաև խառը վազք մրցաձևում։

Երիտասարդների հավաքականի նորեկ Լիլիթ Մկրտչյանը նորմալ վազք մրցաձևում ևս դարձել է արծաթե մեդալակիր:

Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել է մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ»։

Related posts

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով

Քվեարկություն ճաղերի հետևում. ինչպե՞ս են ընտրություններն անցկացվելու ՔԿՀ-ներում