Հայաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն

ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր 1:4 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն: Հանդիպումն անցկացվում էր Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Հանդիպման 15-րդ րոպեին գերմանացիներն արագ հակագրոհով առաջ անցան հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կայ Հավերցը:

Խաղակեսի վերջնամասում նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Իլկայ Գյունդողանը: Երկրորդ կեսի մեկնարկի Իլկայ Գյունդողանը խփեց նաև երրորդ գնդակը:

Հանդիպման 57-րդ րոպեին տուգանային հրապարակում կանոնները խախտելու համար Գերմանիայի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:

65-րդ րոպեին Գերմանիան խփեց նաև 4-րդ գնդակը. գոլի հեղինակ դարձավ Յոնաս Հոֆմանը:

Related posts

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր