Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք. վարչապետ

Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Այս մասին գրառում է կատարել ՀՀ Վարչապետը:

«Զորքերին կցագրված անձնակազմերին՝ կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

Related posts

Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ

Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին