Անկախ Հայաստանը 29 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը:

1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։

Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «Այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Անկախությունը ճանաչող առաջին երկիրը Լիտվան է, որ անկախությունը ճանաչեց մինչև անկախության հռչակումը՝ 1991 թ. օգոստոսի 14-ին: 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։

 

Related posts

Աջապահյանը, իհարկե, կձերբակալվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի. Ալեքսանյան

Քաղաքացիները թույլ չտվին Միքայել Սրբազանին գնալ Քննչական կոմիտե, Հայր Ասողիկը կոչ արեց երթով շարժվել դեպի Երևան

86-ամյա տղամարդուն կապել էին, հափշտակել 16․700 դոլար, 650 հազար դրամ․ ՆԳՆ