Հայաստանի կինոյի հիմնադրամը կինոցուցադրություն է կազմակերպել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

Հայկական կինոյի հանրահռչակման շրջանակներում Քրեակատարողական ծառայության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ շարունակվում են հիմնադրամի այցերը տարբեր քրեակատարողական հիմնարկներ։

ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ այս անգամ կինոցուցադրություն էր կազմակերպվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։ Ազատազրկված անձինք դիտել են ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Thank you, հայրիկ» լիրիկական կատակերգությունը։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են Միքայել Պողոսյանը և Վիգեն Ստեփանյանը։

Ցուցադրությունից առաջ հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Գևորգյանը խոսել է ֆիլմի մասին, հետաքրքիր դրվագներ պատմել նկարահանումների ընթացքից, ավարտին ազատազրկված անձինք ակտիվ քննարկում են ունեցել Լիլիթ Գևորգյանի հետ՝ արտահայտելով իրենց տրամադրություններն ու տպավորությունները։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում