Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց Հունգարիայի թիմին:

Related posts

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են 110 հանցագործություն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա. լուսանկարներ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն