Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով, որն ունի նոր ու ինքնատիպ ձևավորում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և հայկական արտադրության «Մելանտե» ընկերության համագործակցությունը շարունակվում է։
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մեր մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։
Նոր դիզայնով մրցումային հագուստն ունի հիմնական կապույտ գույն, Armenia գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Թիկունքի հատվածում կլինի ֆեդերացիայի տարբերանշանը»,- հայտնում են ֆեդերացիայից:

Related posts

Կոմիտաս՝ «Աստեր» մանկան կենտրոնի սաների շուրթերով

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի

Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին