Հայաստանը 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա COVID-19-ի դեմ պայքարելու համար

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2020 թվականի օգոստոսի 27-ին ստորագրված «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը:

Համաձայնագրի շրջանակում Հայաստանի կառավարությունը ստանում է 2 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհ։ Դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար,  մասնավորապես պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակի տարածման վիճակագրությունը՝ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի պանդեմիայի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար։

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք