Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար. Ալեն Սիմոնյան

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հարցին, թե արդիակա՞ն է այս պայմաններում՝ Իրան-Իսրայել բախման համատեքստում, «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Ըստ ԱԺ խոսնակի գնահատականի՝ հենց այս պայմաններում է այն արդիական:

«Ժողովրդական խոսք կա, չէ՞, որ մի դուռ բացվում է, մի դուռ փակվում է: Եվ հակառակը՝ մի դուռ փակվում է, մի դուռ բացվում է:

Հիմա համացանցում կա քարտեզը, թե որտեղով են ինքնաթիռներ թռչում, և ակնհայտ է, որ Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար»,- ասաց նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ սա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, այլև անվտանգային:

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները