Հայաստանը վճռական է ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդման և արժանապատիվ խաղաղության հաստատման ջանքերում. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:

«Այսօր մենք նշում ենք Սահմանադրության օրը: Եթե սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու կամք և վճռականություն, հուլիսի 5-ը սահմանում է, թե ինչպիսի պետություն պետք է դա լինի:

Դեռևս դիմակայելով արտաքին մարտահրավերներին՝ Հայաստանը վճռական է ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդման և արժանապատիվ խաղաղության հաստատման ջանքերում»,- գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Related posts

Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ա.Սիմոնյան

Առաջարկվում է փոխել պատգամավորների երդման տեքստը