Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի. վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գերմանիայում ՀՀ ռազմական կցորդ Կարեն Մուրադյանը համատեղության կարգով նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին)»,- ասված է որոշման մեջ:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է