Հայաստանը շարունակում է ջանքերը պետականության ամրապնդման և արդար խաղաղության կերտման ուղղությամբ. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով:

«Հայաստանը նշում է իր պետական կարևոր տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը սահմանում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստան պետության հիմնարար սկզբունքները։ Իր ճանապարհին դեռևս բախվելով դժվարին մարտահրավերների՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել պետականության ամրապնդման և արդար խաղաղության կերտման հարցում»,- գրել է Միրզոյանը։

Related posts

Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ա.Սիմոնյան

Առաջարկվում է փոխել պատգամավորների երդման տեքստը