Հայաստանը մի շարք կառուցողական մոտեցումներ ունի եռակողմ հայտարարության իրականացման առումով. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ իր ալժիրցի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկված «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) օրակարգի, երկու երկրների միջև սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման Բաքվի առաջարկների և խաղաղության համաձայնագրի մասին։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ռամթան Լամամրային (Ալժիրի ԱԳ նախարար – Tert.am) ասացի նաև եռակողմ հայտարարության իրականացման առումով Հայաստանի մի շարք կառուցողական մոտեցումների մասին։ Ադրբեջանը հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների ձևավորման կողմնակից է: Մենք կարող ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման առումով՝ հիմնված սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի վրա»,- ասել է Բայրամովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը