Հայաստանը եզրափակիչի երեք մասնակից ունի. բռնցքամարտի ԵԱ

Իտալիայում ավարտին մոտեցող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։

Պատանի հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52 կգ քաշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը։

Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը ուժեղ է եղել իռլանդացի Ջոն Հարթիից, իսկ Երանոս Օհանյանը պարտության է մատնել Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։

Ավաղ, 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը պարտվեցին կիսաեզրափակիչ փուլում և բավարարվեցին բրոնզե մեդալով:

 

Եզրափակիչ մարտերը կկայանան հոկտեմբերի 4-ին:

Related posts

Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան

ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում