Համոզված եմ, որ Երևանն աստիճանաբար ավելի ենք սիրելու ու գնահատելու․ Տիգրան Ավինյանի շնորհավորանքը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել՝ շնորհավորելով մայրաքաղաքի 2804–ամյակի առթիվ․

«Սիրելի՛ երևանցիներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804–ամյակի առթիվ: Դարեր շարունակ մեր քաղաքը դժվարությունների միջով մաքառելով, փոփոխվելով ու զարգանալով՝ հասավ մեզ իր այսօրվա տեսքով, հիմա արդեն մեզնից յուրաքանչյուրիցս է կախված մեր սիրելի քաղաքի բարելավումն ու շենացումը:

Համոզված եմ, որ ամեն հաջորդող հոբելյանին Երևանն էլ ավելի է գեղեցկանալու և զարգանալու, համոզված եմ, որ աստիճանաբար մեր քաղաքն ավելի ենք սիրելու ու գնահատելու, համոզված եմ, որ դիմացինին ենք ավելի շատ սիրելու ու գնահատելու, չէ՞ որ Երևանը մարդիկ են՝ մենք ենք: Այս պարզ բանաձևն է երաշխավորելու Երևանի բարօրությունը՝ ամենքս Երևանի համար, ամենքս իրար համար: Սիրելի’ երևանցիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ՝ վստահեցնելով, որ մենք էլ մեր հերթին ամենը կանենք Երևանն ավելի լավը դարձնելու համար»։

Related posts

Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Տոների և հիշատակի օրերը պետք է լինեն ուղեցույց. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ի մասին