Համլետ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

Համլետ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար: Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Համլետ Հարությունյանի կենսագրական տվյալները
22.09.2025–10.12.2025 – ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող.
11.07.2022–10.09.2025 – ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական,
25.11.2021–01.07.2022 – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության գլխավոր մասնագետ.
01.02.2020–25.11.2021 – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ.
18.09.2018–01.02.2020 – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ:
Մանրամասները՝ այստեղ:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները