Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. Կալաս

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքներում դեռևս կան չլուծված հարցեր, երկուշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցների 21-րդ փաթեթին, առաջվա պես մնում են որոշ բաց հարցեր, բայց մենք աշխատում ենք համաձայնության հասնել»,- ասել է Կալասը լրագրողներին՝ Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն աշխատում է հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն առաջարկում է մինչև 2027 թվականի հունվար պահպանել ռուսական նավթի ներկայիս «գնի վերին շեմը»։ Ֆոն դեր Լայենը նշել է նաև, որ ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակներում կներգրավի տասնյակ առևտրային նավեր։

Մեծ Բրիտանիան նույնպես 10 կետով ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ասված է Բրիտանիայի կառավարության հայտարարությունում։

Լոնդոնը կիբեռանվտանգության հետ կապված պատժամիջոցների ցանկում ավելացրել է 14 նոր անուն։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև Լոնդոնի դեմ կիբեռգործողություններին մասնակցող հետախուզության աշխատակիցների, ինչպես նաև Рыбарь ռազմական նախագծի աշխատակազմի նկատմամբ։

Related posts

Հայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունը

Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Ալիև