Հակառակորդի կրակոցներից վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատան պատուհանը և մուտքի դուռը. Արցախի ոստիկանություն

Հուլիսի 28-ին՝ ժամը 16:50-ին, Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել, որ նույն օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։ Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:
«Վ. Շահնազարյանի տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:
Վնասի չափը պարզվում է»,- նշված է գրառման մեջ:

📌 Տեղեկանք

Հուլիսի 28-ին ժամը 16:50-ին Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային…

Опубликовано ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն Четверг, 28 июля 2022 г.

Related posts

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ

ՀՀ պատվիրակությունը դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով