Հակադիր ակցիաներ ԱԺ-ի դիմաց՝ Մատվիենկոյի Հայաստան այցի ֆոնին

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցին զուգահեռ Ազգային ժողովի դիմաց երկու հակադիր ակցիաներ են տեղի ունեցել՝ Ռուսաստանին պաշտպանող և Ռուսաստանի դեմ:

Երկու հակադիր ակցիաների մասնակիցները պարբերաբար վեճի մեջ են մտել:

Ռուսաստանի դեմ ակցիա իրականացնող «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը նշել է. – «Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները: Իրենք այլևս այստեղ չպիտի մտնեն որպես սեփական տարածք, իրենք պետք է իմանան, որ մի քանի անգամ ավելի պետք է մտածեն Հայաստան գալիս»:

Վալենտինա Մատվիենկոն Հայաստան է ժամանել նախօրեին:

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա