Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, մոտեցումների նրբությունները ընդունված են։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Փաշինյանն ասել էր, որ ուկրաինական հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ. այս առճակատումը, ըստ նրա, անհանգստություն է առաջացնում հայկական կողմի համար, քանի որ ուղղակիորեն ազդում է Երևանի բոլոր հարաբերությունների վրա։

«Մենք դա ընդունում ենք ի գիտություն: Սա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք դրանց մասին: Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցին հարաբերությունները Հայաստանի հետ»,- աել է Կրեմլը:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան