Կրեմլը մեկնաբանել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով, գրում է kommersant.ru-ն։

Նրա խոսքով՝ այս արտակարգ պատահարը կարող է հանգեցնել մարզի տասնյակ հազարավոր բնակիչների համար շատ լուրջ հետևանքների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների։

Նա հերքել է Մոսկվային ուղղված բոլոր մեղադրանքները։

Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությունից և այլ ծառայություններից զեկուցումներ է ստանում այն մասին, թե ինչ է կատարվում «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի շուրջ։

«Այստեղ արդեն միանշանակ կարող ենք փաստել, որ խոսքն ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիայի մասին է… Բացի այդ, պարզ է, որ այդ դիվերսիայի նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է։ Ջրամբարում ջրի մակարդակը նվազում է, և, համապատասխանաբար, ջրանցքի մատակարարումը կտրուկ նվազում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։

Կատարվածի համար Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: Ուկրաինան գործ է հարուցել էկոցիդի հոդվածով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառով։

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան