Կրասնոյարսկում տղամարդիկ հայ վարկատուի են սպանել պարտքերի պատճառով

Քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի 2 բնակչի Հայաստանի 75-ամյա բնակչին սպանելու կասկածանքով, որին նրանցից մեկը պարտք էր մոտ 1 միլիոն ռուբլի, հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից։

Սպանության մասին տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 23-ին։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են Աչինսկի 37 և 56 տարեկան բնակիչներ։ Սպանված Հայաստանի բնակիչը է, ով մի քանի տարի բնակվել է Աչինսկում։ Նախաքննության մարմինը հայտնում է, որ նա 56-ամյա իր ծանոթին պարտքով գումար է տվել, մոտ 1 մլն ռուբլի։ Պարտապանն էլ որոշել է, որ ազատվել պարտատիրոջից։

«Նա ներգրավել է ընկերոջը՝ խոստանալով վճարել 50 հազար ռուբլի։ Պարտքը վերադարձնելու պատրվակով նրանք տուժածին բերել են պարտապանի ընկերոջ տուն եւ սպանել՝ գլխին հարվածելով»,- հայտնում են ՔԿ-ից՝ հավելելով, որ հանցագործությունը թաքցնելու նպատակով նրանք տուժածի մարմինը նետել են առուն։

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները