Կրակոցներ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում». կան զոհեր և վիրավորներ

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում»:Նախնական տվյալներով` կրակ է բացվել ինքնաձիգերից, ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին համալիրում պայթյունի և ծխի մասին: Համալիրի մի մասը այրվում է:

Կրակոցների պահին համալիրում համերգ էր. երաժիշտները չեն տուժել: Քաղաքացիներին տարհանում են: Տեղում ձևավորվել է օպերատիվ շտաբ: Պայթյունի հետևանքով կան զոհեր և տուժածներ:

Հրշեջները շինությունից տարհանել են շուրջ 100 մարդու: Աշխատանք է տարվում տանիքին գտնվող անձանց փրկելու ուղղությամբ:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև