Կրակոցներ Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի միջնակարգ դպրոցում. կա 4 զոհ

Ապրիլի 15-ին Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) քաղաքում գտնվող միջնակարգ դպրոցում կրակոցներ են լսվել: Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական ուժեր և շտապօգնության բրիգադներ:

Այս պահին զոհերի և կամ վիրավորների մասին հստակ տեղեկատվություն չկա, սակայն դեպքի վայրից իրականացված օպերատիվ նկարահանումների ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ առնվազն վիրավոր երեխաներ կան, իսկ ականատեսներից մեկի խոսքով՝ 15-16 վիրավոր:

Թուրքական «Sabah» թերթի տվյալներով՝ կա 4 զոհ, 20 վիրավոր (թարմացված 15:50-ին):

Հիշեցնենք, որ ընթացիկ շաբաթվա մեջ սա 2-րդ նմանատիպ միջադեպն է Թուրքիայում. ապրիլի 14-ին զինված հարձակում էր եղել հարավարևելյան հատվածում գտնվող Շանլըուրֆա նահանգի Սիվերեք քաղաքում, որի պարագայում վիրավորվել էր 16 մարդ, իսկ հարձակում կատարած անձն ինքասպան էր եղել:

 

Related posts

Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն

Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում

Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ