Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման՝ իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագրքի ընդունմանը։ Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ ուզում եմ ընդգծել, որ այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի Արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կանոնադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի»։

Այսինքն՝ ըստ էության, ի՞նչ է ստացվում։ Կտրիճ Ներսիսյանի՝ կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց դեռևս կանոնադրությունը, համապատասխան համապարփակ կանոնագիրքը չկա, և 2011 թվին ասում ա՝ մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվից էլ անցել ա ևս 14 տարի։ Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ, և, ըստ էության, այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում»,- նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան