Կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները

Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում լիարժեք կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, իսկ դրանցում չներառված, սակայն մի կողմում՝ աջ կամ ձախ, միայն «0»-ներ համադրող, իսկ մյուս հատվածում մի քանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր պարունակող համարանիշների համադրությունները ինքնաբերաբար կհամարվեն ցանկալի համարանիշներ։

Ըստ հիմնավորման՝ միջոցները կարող են օգտագործվել, մասնավորապես, ՀՀ ներքին գործերի նախարարությանը վերաբերելի ռազմավարական փաստաթղթերից ածանցվող գործողությունների պատշաճ իրացմանը, այդ թվում՝ նախարարության կարողությունների զարգացմանը, տեխնիկական վերազինմանը, թվայնացման գործընթացների խթանմանը, ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ հանրային անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից

Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից