«Կոշ» ՔԿՀ-ն, դրան կից շինություններն ու հողամասը փոխանցվեցին ՊՆ-ին. ուսումնական զորամաս է ստեղծվելու

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող անշարժ գույքի մի մասը, 01.02.2023 թ. հանձնման-ընդունման ակտի համաձայն, ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ մյուս մասը դեռևս ամրացված է ՀՀ արդարադատության նախարարությանը, ինչով էլ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություն կատարել համապատասխան որոշման մեջ, որն ընդունվեց Կառավարության հունվարի 11-ի նիստին:

Հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թվականի հունվարի 1-ից ի վեր` ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Կոմիտե՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը և դրանում տեղակայված շենք-շինությունները տրամադրել ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով, այն է՝ ուսումնական զորամաս ստեղծելու համար:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ