Կոլոմինան ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:

«Ուրախ ենք լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին և երկխոսությանը այլընտրանք չկա: ՆԱՏՕ-ն հանդես է գալիս մեր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Կոլոմինան։

Related posts

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. Փաշինյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է խորհրդակցական մարմին