Կշարունակենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ. Փրայս

Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը միշտ էլ հրատապ է եղել՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է պետքարտուղարության խոսնակը՝ անդրադառնալով ամերիկյան հետախուզության զեկույցին, որի համաձայն խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը կմեծանա։

«Այդ հարցը միշտ հրատապ է եղել, քանի որ շատ զգայուն իրավիճակ է ստեղծվել… Մի իրավիճակ, որում չափազանց մեծ է բռնության հավանականությունը: Հենց դա էլ տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: ԱՄՆ-ը ցանկանում է անել հնարավորը՝ նպաստելու այս երկարամյա հակամարտության կարգավորմանը: Կշարունակենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ աջակցելով նրանց ջանքերին: Կօգտագործենք համապատասխան բոլոր մեխանիզմները, կօգնենք այդ երկրներին բանակցություններ վարել և պայմանավորվածություններ ձեռք բերել»,- ասել է Նեդ Փրայսը:

Related posts

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Վարչապետը ելույթ է ունենում Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը