Կիևում տարածքային պաշտպանության ուժերին զենք են բաժանել

Կռվել ցանկացողների թիվն ավելանում է: Երկու օրվա ընթացքում Կիևում տարածքային պաշտպանության ուժերին տրվել է 18 000 ավտոմատ և համապատասխան զինամթերք։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Որոշում է կայացվել նաև տարածքային պաշտպանության շարքեր ընդունել 60 տարեկանից բարձր անձանց, որոնք հոգեպես և ֆիզիկապես պատրաստ են դիմակայել՝ ասվում է հայտարարության մեջ՝ հաղորդում է kyiv.tsn.ua-ն։

Related posts

«Մեր մտահոգությունն ենք արտահայտում և դատապարտում Իսրայելի վերջին գործողություններն՝ ընդդեմ Իրանի». Նիկոլ Փաշինյան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին տրամադրել է աշխարհի ամենամահաբեր զենքը

Թմրաշրջանառությունից հանվել են 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է