Կիրանցում լարված է․ Բագրատ սրբազանը փորձում է հանդարտեցնել մարդկանց

Ոստիկանների միջամտությունից հետո ցուցարարները բացել են ճանապարհը, որ մեքենաների մի խումբ կարողանա անցնի։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հանդարտության կոչ արեց՝ հավաքվածներին հրավիրելով միասին արտասանել տերունական աղոթքը ու չտրվել սադրանքներին․ «Ով անհատապես ինչ-որ բան ուզեց դրսևորել, նշանակում է՝ ներդրված մարդ է էստեղ, սադրիչ է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ գյուղացիները կրկին փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։

Պատճառն այն էր, որ չնայած երեկ երեկոյան բնակիչներին տված խոստմանը, այսօր առավոտյան սկսել են Կիրանցի հարակից հատվածներում ականազերծման աշխատանքներ ՊՆ-ի կողմից, սակայն ոստիկանները հայտնել են, որ թյուրիմացություն է եղել պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել ՊՆ-ի աշխատակիցները:

Related posts

Կենդանիների խնամքի սրահից 50 հազար դրամ են հափշտակել․ կասկածյալը ձերբակալվել է

Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո

Արթիկ-Ալագյազ ճանապարհին վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը